Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լևոն Մկրտչյանը պայքարելու է ՀՀԿ-ականների դեմ

Լևոն Մկրտչյանը պայքարելու է ՀՀԿ-ականների դեմ
11.03.2016 | 15:05

«Շատ կարևոր է հասկանալ կրթության առաքելությունը: Միջազգային կրթություն չկա»,- այսօր պաշտոնավարումից երկու շաբաթ անց հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` շեշտելով, որ պետք է կրթության «հայկական տեսակը» ստեղծել: Ըստ նախարարի, այսօր չկայացած է ավագ դպրոցը, որի առնչությամբ առաջիկայում լինելու են հանրային և մասնագիտական քննարկումներ:

Մագիստրատուրական կրթությունը հաջորդ խոցելի օղակն է: «Այստեղից մենք չենք տալիս որակ»,- փաստեց նախարարը` հավելելով, որ աշխատաշուկայի հետ նաև կապ չի ապահովում այս կրթական «աստիճանակարգը»:
Առաջիկա կարևոր քայլերը, Մկրտչյանի տեղեկացմամբ, կրթության ազգային ծրագրի և բարձրագույն կրթության մասին նախագծերի քննարկումն է:
Կրթության ապաքաղաքականացման առնչությամբ էլ նախարարը ընդգծեց, որ հարցի լուծումը համալսարանական ինքնավարության «կանոնների» փոփոխության մեջ է և ինքը հետամուտ է լինելու այդ կուսակցական «բարքերի» վերացմանը:
Ի դեպ, նախարարը նշեց, որ ամեն շաբաթ ինքը գնալու է մարզային և քաղաքային մի դպրոց` պատահականության սկզբունքով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ